Թումանյանն իմ ընտանիքում

 «Ընթերցանության ֆլեշմոբ ընտանեկան դպրոցներում» նախագծին Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիները մասնակցել են թումանյանական ընթերցումներով՝ շնորհավորելով Հովհաննես Թումանյանին:

Գրիշա Իսախանյան

Ռուբեն Այվազյան

Եվա Հովհաննիսյան

Հայկ Խեչումյան

Գագիկ Բարսեղյան

Սյուզաննա Ալեքյան

Կրիստինա Ալեքյան

Հասմիկ Սարգսյան

Միլենա Շահսավարի

Մարի Գրիգորյան

Լուիզա Հայրապետյան

Արեգ Ներսեսյան

Ռաֆայել Ստրեմոուխով

Մարի Շիրակյան

Մարիա Ջանազյան

Վանուշ Էլբակյան

Մարկ Բերեզովսկի

Վահագ Յուրմուզյան

Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում

Ուսումնական ճամփորդություն

Մարի Գրիգորյան

Միլենա Շահսավարի

Արեն Հայրապետյան

Արեգ Ներսեսյան

Գրիշա Իսախանյան
Բարև ձեզ, մենք այսօր Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան ենք գնացել։ Այնտեղ մենք թռչնատառեր ենք նկարել։  Այնտեղ պատերին կախված էին նկարներ, որ նկարված էին թղթի կամ կտավի վրա։

Արեգակնային համակարգ

«Տիեզերք» նախագիծ

Գագիկ Բարսեղյան

Լուիզա Հայրապետյան

Վեներա մոլորակ։ Վեներա կամ Արուսյակ։Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից։

Գրիշա Իսախանյան

Միլենա Շահսավարի

Ռուբեն Այվազյան

Վանուշ Էլբակյան

Արեգ Ներսեսյան

Այս մոլորակը Արեգակնային համակարգի երկրորդ և Երկրին ամենամոտ մոլորակն է:Հայերին այն հայտնի է Արուսյակ անվամբ : Հայտնի է նաև Առավոտյան աստղ,Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ և այլ անուններով:

Եվա Հովհաննիսյան

Վահագ Յուրմուզյան

Մարի Գրիգորյան

Արման Աբրահամյան

Մարս
Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից)։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։

Սառա Ղամբարյան

Предварительный просмотр изображения

Աշոտ Բեկլարյան

Предварительный просмотр изображения

Ալեքս Ջավուկցյան

Предварительный просмотр изображения

Ռաֆայել Ստրեմոուխով

Предварительный просмотр изображения

Հայկ Խեչումյան

Предварительный просмотр изображения

Մարիա Ջանազյան

Предварительный просмотр изображения

Հասմիկ Սարգսյան

Предварительный просмотр изображения

Պլանետարիում

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնասիրեցինք տիեզերքը, Արեգեկանային համակարգը, դիտեցինք տեսանյութ: Սովորողները շատ ոգևորված էին, որոշեցինք մեկնել ճամփորդության՝ Պլանետարիում, որտեղ էլ ավելի շատ տեղեկություն իմացանք տիեզերքի մասին:

Սովորողների պատումները ճամփորդության մասին՝

Արեգ Ներսեսյան

Ապրիլի 29-ին դասարանով գնացել էինք ուսումնական ճանապարհորդության Պլանետաարիում: Երբ մտանք ներս, այնտեղ մութ էր: Ներսում կային բարձիկներ, որտեղ նստեցինք նայեցինք վերև՝ տիեզերքին, մոլորակներին : Այնտեղ կար նաև տիեզերանավ : Պլանետարիումում կային իրեր, որոնք ինձ մի քիչ վախեցրեցին , բայց այնտեղ ինձ շատ դուր եկավ:

Սառա Ղամբարյան

Մենք այսօր ճամփորդեցինք Պլանետարիում։ Մենք տեսանք լուսին, արև և աստղեր։ Մենք ուսումնասիրեցինք Արեգակնային համակարգը։ Մենք սովորեցինք մոլերակերի անունները և սովորեցինք, որ արևն մոլորակներից ամենամեծն է։

Գոհար Խալաթյան

Բարև ձեզ։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին։ Մենք գնացել էինք Պլանետարիում։ Այնտեղ մենք տեսանք լուսին և նկարվեցինք։ Հետո մենք մտանք ինչ-որ կիսակլորի մեջ և  ներսում ծանոթացանք  տիեզերքին և աստղերին։  Ինձ ամենից շատ տպավորեց Մարս մոլորակը։ Նրա վրա չկա հրաբուխ, բայց  ամբողջովին լավայով է պատված։

Միլենա Շահսավարի


Բարև ձեզ, ես կպատմեմ մեր ճամփորդության
մասին։ Մենք գնացել էինք Պլանետարիում ։ Նայեցինք մոլորակներին շատ հետաքրքիր և զարմանալի էր։

Մարիա Ջանազյան

Դավիթ Ղարիբյան

Գրիշա Իսախանյան

Արման Աբրահամյան

Предварительный просмотр изображения

Մենք դասարանով գնացինք Պլանետարիում: Բոլորովս մտանք կլոր, սպիտակ տեղ: Ընկեր Արմինեն հաշվեց մինչև երեքը լուսերը անջատվեցին: Մենք բոլորս բարձի վրա պառկեցինք: Վերևում տեսանք երկինքը, լուսինը և արևը:

Ռաֆայել Ստրեմոուխով

Մի անգամ մենք դասարանով գնացել էինք Պլանետարիում։ Այնտեղ մենք տեսանք Երկիր մոլորակը, լուսինը, արևը։ Ինձ շատ դուր եկավ այնտեղ։ Իսկ դուք գիտեք, որ լուսինը դեղնում է, երբ արևի շողքն ընկնում է վրան։

Մարկ Բերեզովսկի

Այսօր մենք գնացել էինք Պլանետարիում։ Ինձ հետաքրքրեցին արբանյակները։ Մնացածը մի փոքր վախենալու էր, քանի որ կարծես իրական տիեզերքում լինեինք։

Մարի Գրիգորյան

Ապրիլի 29-ին մենք դասարանով գնացինք Պլանետարիում։ Այն բավականին հետաքրքիր էր և զարմանալի։ Ներսում մութ էր։ Այնտեղ մենք նստեցինք բարձիկների վրա և վերևում՝ առաստաղի վրա, հանկարծ հայտնվեց տիեզերքն իր ողջ գեղեցկությամբ։ Մենք տեսանք բազմաթիվ գեղեցիկ մոլորակներ։ Հիանալի ժամանակ անցկացրինք, որը երկար ժամանակ չենք մոռանա։

Գագիկ Բարսեղյան

 

Մենք գնացելն էինք մոլորակները տեսնելու։ Մենք պառկեցինք փափուկ բազմոցների վրա և նայեցինք վերև։ Տիեզերքում շատ հետաքրքիր էր։ Ինձ շատ դուր եկավ:

Հայկ Խեչումյան

Եվա Հովհաննիսյան

Մի օր մեր դասարանով գնացինք Պլանետարիում։ Ես ու ընկերներս պառկեցինք բարձերին ու նայում էինք արեգակնային համակարգին։ Առաջինը տեսանք, որ արևի շուրջ պտտվում էին բոլոր մոլորակները։ Մենք հետո տեսանք, թե ինչպես են աստղերը գմփում։ Իմ սիրած մոլորակը Վեներան է, և ես վերջապես տեսա նրան։ Մեզ թվում էր, որ մենք թռչում ենք, այնքան հետաքրքիր էր։ Եվ վերջում, երբ դուրս եկանք, խաղում էինք իմ ընկերների հետո Սունդուկյան թատրոնի այգում։

Աշոտ Բեկլարյան

Մենք գնացել ենք Պլանետարիում: Ծանոթացանք մոլորակների հետ: Ինձ շատ հետաքրքիր էր, թե ոնց են աստղերը գմփում: Կարծես թե թռչում էինք տիեզերքով: Շնորհակալ ենք ընկեր Արմիներին մեզ Պլանետարիում տանելու համար:

Վահագ Յուրմուզյան

Մենք գնացինք Պալնիտարում։ Մենք տեսանք արեգակնային հանակարգը։ Սովորեցինք մոլորակները

Չարաճճի ամպն ու արևը

Հորինուկներ

Արման Աբրահամյան

Մի ժամանակ ամպը, լուսինը և արևը լավ եղբայրներ են լինում: Նրանք հաշտ էին, ամեն օր միասին խաղում էին, սովորում էին: Մի օր արևը և լուսինը վիճում են: Այնքան երկար են վիճում, որ ամպը լաց է լինում ու որոշում են, որ արևը ցերեկը դուրս գա, իսկ լուսինը՝ գիշերը: Իսկ ամպը համ գիշերը լինի, համ՝ ցերեկը:

Գոհար Խալաթյան

Գարնան արևոտ և պայծառ օր էր։ Արևը փայլում էր , օդում բուրում էր ծաղիկների անուշ բույրը, իսկ երկնքում ճախրում էին թռչունները։ Բակում խաղում էին շատ երեխաներ։ Հանկարծ մթնեց։ Չարաճճի ամպը փակեց արևին և ուժեղ անձրև սկսեց։ Երեխաները վազեցին տուն։ Բայց արևը ավելի ուժեղ էր և իր ճառագայթներով կարողացավ ցրել չարաճճի ամպին։ Այդ ժամանակ երկնակամարում հայտնվեց ծիածանը և բոլորը հիացան նրանով։

Միլենա Շահսավարի

Չարաճճի ամպ գոռաց գոռգոռաց, բայց արևը հաղթեց նրան և դուրս եկավ։

Գագիկ Բարսեղյան

Լինում են, չեն լինում մի ամպ ու արև են լինում։ Ամբողջ ամառ ամպն ու արևն իրար հետ խաղում են։ Ամառը վերջացավ։ Ամպը դարձավ անձրև ու գնաց։

Ռուբեն Այվազյան

Հայկ Խեչումյան

Արեգ Ներսեսյան

Լինում են, չեն լինում մի պայծառ արև և մի չարաճճի ամպ են լինում: Ինչպես ամեն առավոտ, այդ օրն էլ արևը պատարստվում էր դուրս գալու, բայց մի քանի րոպե անց ամպը դուրս ՝ գալիս ու ասում .
-Արև՛, այսօր դու չես շողալու: Այսօր ի՛մ օրն է, և ես եմ իշխելու եղանակին: Որոշել եմ, որ անձրև պիտի գա:
Արևը հանգիստ պատասխանում է.
-Ինչքան ուզում ես ,անձրևի՛ր, միևնուն է,անձրևից հետո միշտ էլ արևն է դուրս գալիս: Այդ օրվանից արևը միշտ ժպտում է,իսկ չարաճճի ամպը ՝ տխրում:

Գրիշա Իսախանյան

Աշոտ Բեկլարյան

Դավիթ Ղարիբյան

Եվա Հովհաննիսյան

Ամեն առավոտ ես պատուհանից փնտրում եմ արևին։ Երբ հավաքված են չարաճճի ամպերը, ես երգում եմ «Արև, արև» երգը։ Արևը լսում է իմ

ձայնը ու դուրս է գալիս սարի ետևից ու քշում, հաղթում չարաճճի ամպերին։

Վանուշ Էլբակյան

Երկնքում ապրում էին երկու ընկեր՝ արևն ու ամպը։ Նրանք հաճախ էին կռվում։ Արևը մշտապես ցանկանում էր ջերմացնել երկիրը, որպեսզի մանուկները դուրս գան բակ և խաղան, իսկ ամպը չարաճճիի նման ցանկանում էր, որ արևը միայն իրեն ջերմացներ։ Եվ, երբ արևը ժպտում էր և իր շողերը գցում երկրի վրա, ամպը տխրում էր և լալիս։ ՈՒ երկնքից թափվում էին նրա արցունքները։ Ապա արևն ամպին ցույց էր տալիս ծիածան ու երջանկացնում նրան ծիածանի վառ գույներով, ու բարկացած սև ամպն ուրախանալով փոխում էր իր գույնը սպիտակի։ Ու այդպես, մինչև հիմա չարաճճի ամպն ու արևը շարունակում են կռվել ու փոփոխել օրը։ Մեկ արևն է ժպտում, մեկ ամպն է լալիս։ Իսկ ձմռանը արցունքները սառչում են ու թափվում փաթիլների տեսքով և մրսած արևը ավելի քիչ է կարողանում ուրախացնել ամպին։ Ամռանն ամպը բարի է և ավելի քիչ է լալիս։

Արեն Հայրապետյան

Վահագ Յուրմուզյան

Լինում է չարաճճի ամպը և խելոք արև։ Ամպը արեց վատ բան, իսկ արև շեղեց ամպին։

Մարիա Ջանազյան

Հասմիկ Սարգսյան