Թթուդրիկ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Վայրը՝ կրթահամալիրի դպրոցներ, ընտանեկան դպրոցներ


Նպատակներ և խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում։
  • Ստեղծագործական երևակայության զարգացում։
  • Հետազոտելու, ճանաչելու ուսումնասիրելու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում։

Ընթացք՝

  • Նախապատրաստում (առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)
  • Իրականացում (բանջարեղենային կերպարներ)
  • Ամփոփում

Նկարագրություն

Թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մաթեմատիկայի, մայրենիի, օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման թթուդրիկի ծեսն ու դրան պատրաստվելն է: Այս տարի այն ընտանեկան է։ Մինչ թթուդրիկին անցնելը թթվի բաղադրատոմսեր ենք հավաքում, հրապարակում: Բանջարեղենի առևտրի գնում։ Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ ենք ստանում, որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Թթուդրիկի թեման շարունակվում է լեզվագործունեության ընթացքում: Ռոդարիական հնարքների կիրառմամբ սովորողները հորինում են թթվային, հանելուկներ, ամենաանսպասելի պատմություններ բանջարեղենի տեսակների մասին, մասնակցում են առցանց քննարկումների։ Ըստ փուլերի՝

  • Նախապատրաստում (ընտանեկան թթուդրիկի գնացուցակի կազմում, առևտուր, բանջարեղենային ուսումնասիրություններ)։
  • Իրականացում (բանջարեղենային կերպարների ստեղծում, աղաջրի պատրաստում)։
  • Փոքրիկ հանելուկների հորինում, թթվագրություն՝ «թթու» բառի մուտքագրում, Paint ծրագրով թթու կերպարների ստեղծում, մուտքագրում):
  • Բնագիտական փորձ-դիտարկում աղաջրով ( ձվով փորձ աղաջրում):

Օգնող հարցեր, ուղղորդումներ

  • Զրույց բանջարեղենի մասին։
  • Բանջարեղենի ի՞նչ տեսակներ կան։
  • Ո՞ր բանջարեղենը որտեղ է աճում և որ եղանակին։
  • Բանջարեղենով ուրախ մաթեմատիկա։ Հաշվում, համեմատում ենք։
  • Ներկայացնում ենք, թե որն ինչ տեսք ունի, ինչ գույն, համ, հոտ, կորիզ ունի, թե ոչ։
  • Թթու կերպարներ ենք ստեղծում բանջարեղենով, պատմում դրանց մասին, հորինում հանելուկներ, բանջարեղենագրություն անում։
  • Տատիկներից և մայրիկներից նախապես հարցնում ենք թթու դնելու բաղադրատոմսեր:
  • Այնուհետև լվանում ենք բանջարեղենը, մաքրում, խոհանոցային տախտակների վրա դնում, կտրատում, լցնում տարայի մեջ․ ըստ բաղադրատոմսի պատրաստում։

Արդյունքները ֆոտո և տեսանյութերի միջոցով կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий