Ամառային ընթերցանություն

Ուսումնական ամառ
Հայկ Խեչունյան

Այս ամառ ես կարդացել եմ մի գիրք, որի հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։ Գիրքը Մանչուկի և Կառլսոնի մասին է։ Մանչուկը երազում էր շնիկ ունենալ։ Բայց մայրիկը և հայրիկը չէին ուզում շնիկ պահել տանը։

Մի օր, երբ Մանչուկը սենյակում էր, պատուհանից ներս թռավ Կառլսոնը։Նա ընկերացավ Մանչուկի հետ,նրանք միասին չարաճճիություններ էին անում, հետո երբ Կառլսոնը գնում էր, Մանչուկը ասում էր, որ դրանք Կառլսոնն է արել,ոչ մեկ չէր հավատում Մանչուկին։ Բոլորը մտածում էին, թե նա հորինել է Կառլսոնին։

Ես խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ Կառլսոնի և Մանչուկի մասին գիրքը, քանի որ այն շատ հետաքրքիր է:

Ամառային ընթերցանություն

Ուսումնական ամառ
Աշոտ Բեկլարյան

Ես կարդացել եմ «Օլիվեր Թվիստ» գիրքը։ Ինձ շատ դուր եկավ պատմությունը։ Գրքի հերոսը մի փոքրիկ տղա է, անունը՝ Օլիվեր Թվիստ։ Նա որբ երեխա էր ,նա  շատ բարի և խելացի էր։ Նա ապրում էր մանկատանը, մի օր իրեն վռնդեցին և մի շաբաթ փակի տակ պահեցին: Հետո աշխատանքի ուղարկեցին թաղման բյուրո:Մի օր տղան որոշեց թողնել այդ ոչ հաճելի գործը։ Նա ոտքով ճամփա ընկավ ու հասավ Լոնդոն։ Շատ արկածների միջով անցավ և ահա մի օր նրան որդեգրեց մի բարի մարդ, անունը Բրաունլոուն։ Նրա տանը տղան ապրեց ուրախ և երջանիկ։

Վերապատրաստում․ Հանրակրթության մասին օրենսդրություն

Օր երրորդ

Այսօր՝ վերապատրաստման երրորդ օրը, մեզ միացան այլ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: Քննարկեցինք  հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակությունը՝ ընդհանուր դրույթներ, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները:
Հետաքրքիր էր լսել այլ դպրոցների ուսուցիչների կարծիքները: Քննարկումը հետաքրքիր էր և արդյունավետ:

Մանկավարժական ճամբար. օգոստոսի 22-31

Ուղեցույց

Ընդհանուր օրակարգը՝ մանկավարժության կենտրոնի բլոգում
9:00-12:00՝ աշխատանք Արևելյան դպրոցում

  • Նոր ուսումնական տարվա պատրաստություն
  • Դասասենյակների, լաբորատորիաների կահավորում, մաքրություն,միջավայրի բարեկարգում
  • Պարտեզապուրակային աշխատանք
  • «Մուտք կրթահամալիր» ճամբար նոր ընդունվող սովորողների համար
  • Քննարկումներ մանկավարժական խորհուրդներով.2022-2023 ուսումնական տարվա օրացույց. դպրոցի, դասարանի
  • Ծնողական հավաք
  • Օգոստոսի 24 Մանկավարժական ճամբարի լուսաբանման պատասխանատու

12:00-12:30՝ ընդմիջում
12:30-13:00՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13:00-14:00՝ աշխատանք մասնախմբերով, նախագծային խմբերով
15:00-ից՝ պարտադիր ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում

  • Նոր ուսումնական տարվա ծրագրեր, նախագծեր, օրացույցներ
  • Մասնագիտական զարգացման սեմինարներ
  • Անհատական աշխատանք

Читать далее