Ամառային ընթերցանություն

Ուսումնական ամառ
Հայկ Խեչունյան

Այս ամառ ես կարդացել եմ մի գիրք, որի հեղինակը Աստրիդ Լինդգրենն է։ Գիրքը Մանչուկի և Կառլսոնի մասին է։ Մանչուկը երազում էր շնիկ ունենալ։ Բայց մայրիկը և հայրիկը չէին ուզում շնիկ պահել տանը։

Մի օր, երբ Մանչուկը սենյակում էր, պատուհանից ներս թռավ Կառլսոնը։Նա ընկերացավ Մանչուկի հետ,նրանք միասին չարաճճիություններ էին անում, հետո երբ Կառլսոնը գնում էր, Մանչուկը ասում էր, որ դրանք Կառլսոնն է արել,ոչ մեկ չէր հավատում Մանչուկին։ Բոլորը մտածում էին, թե նա հորինել է Կառլսոնին։

Ես խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ Կառլսոնի և Մանչուկի մասին գիրքը, քանի որ այն շատ հետաքրքիր է:

Ամառային ընթերցանություն

Ուսումնական ամառ
Աշոտ Բեկլարյան

Ես կարդացել եմ «Օլիվեր Թվիստ» գիրքը։ Ինձ շատ դուր եկավ պատմությունը։ Գրքի հերոսը մի փոքրիկ տղա է, անունը՝ Օլիվեր Թվիստ։ Նա որբ երեխա էր ,նա  շատ բարի և խելացի էր։ Նա ապրում էր մանկատանը, մի օր իրեն վռնդեցին և մի շաբաթ փակի տակ պահեցին: Հետո աշխատանքի ուղարկեցին թաղման բյուրո:Մի օր տղան որոշեց թողնել այդ ոչ հաճելի գործը։ Նա ոտքով ճամփա ընկավ ու հասավ Լոնդոն։ Շատ արկածների միջով անցավ և ահա մի օր նրան որդեգրեց մի բարի մարդ, անունը Բրաունլոուն։ Նրա տանը տղան ապրեց ուրախ և երջանիկ։

Ամառային ընթերցանություն

Ուսումնական ամառ

Վահագը ներկայացնում է ամռան ընթացքում կարդացծ գիրքը՝ Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»:

Читать далее