Խնկոյանական օրեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատված՝ հոկտեմբեր

Նպատակը՝  Խնկոյանական օրեր նախագծի իրականացում  երկրորդ դասարանում:

 Խնդիրները`

  • Խնկոյանին, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանացում,  
  • ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավում սովորողների ուսումնական գործունեությանը,
  • բառապաշարի հարստացում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի զարգացում,
  •  մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում, մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում,
  • համացանցում խնկոյանական ծանոթ ստեղծագործությունների որոնում, նաև մեդիատարբերակների՝ ստեղծված  այլ սովորողների կողմից, դիտում, քննարկում:

Ստեղծագործությունների ցանկ    

Աթաբեկ Խնկոյան «Անտերև ծառը»

Աթաբեկ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»

Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Անհատական աշխատանք

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Ֆիլմ պատրաստի՛ր՝  «Խնկոյանական հերոսների մոլորակը» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը: Ձայնագրի՛ր ստեղծագործությունը  և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Խառնի՛ր հերոսներին:

Արդյունքը՝ դասարանական բլոգում։

Оставьте комментарий