Աթաբեկ Խնկոյան «Անտերև ծառը»

Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:

Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.

— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:

Առաջադրանքներ

1.Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ամենակարևոր 3 բառերը և նկարի՛ր:

2.Բանաստեղծության ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:

3.Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:

4.Շարունակի՛ր

քամի – քամիներ

ծառ ————————————

տերև ———————————

ցողուն———————————

ճյուղ ————————————

5. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով: ծաղիկ, քամի, աշուն, տերև, մշուշ, ճյուղ, գետ, թերթ, ցողուն, սերմ:

Լեզվագործունեություն

Հայոց լեզու,գիրք-տետրից լրացնել 62:63 էջերի առաջադրանքները:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա, առաջադրանքների փաթեթ

Оставьте комментарий